ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

 

 

 

Հարազատները կարո՞ղ են հաճախակի այցելել Կենտրոն և երկար մնալ այնտեղ:

ՍԱՐՈՒՄՈՆ խրախուսում է ընտանիքի անդամների ներգրավվածությունը աշխատանքային գործընթացում, ուստի՝

ա) Հարազատներն աշխատանքային ցանկացած ժամի կարող են այցելել կենտրոն, եթե խանգարող այլ հանգամանքներ չկան։

բ) Այդ նպատակով Կենտրոնում առանձնացվել են հարմարավետ հյուրասենյակներ և ընտանեկան հանդիպումների սրահներ։

գ) Տնից դուրս տուրերի կամ ընտանեկան միջոցառումների ընթացքում։

Ինչպե՞ս է կազմվում սննդակարգը:

Տարեցները հաճախ սննդային հատուկ կարիքներ ունեն, ուստի մեր Կենտրոնում սննդակարգը՝

ա) Բազմազան է և կազմվում է որակավորված մասնագետների որոշմամբ։

բ) Հարմարեցվում է Շահառուի անհատական խնդիրներին։

գ) Պարունակում է օրգանական և թարմ բաղադրիչներ։

Կենտրոնն ապահովո՞ւմ է տրանսպորտային ծառայություններ:

Մենք առաջարկում ենք տրանսպորտային հետևյալ ծառայությունները՝

ա) Հատուկ տրանսպորտ՝ բժշկական այցերի համար։

բ) Անվճար կամ վճարովի փոխադրում՝ գնումների և սոցիալական միջոցառումների համար։

գ) Անհատական տրանսպորտ (օրինակ՝ տաքսի կամ վարորդի ծառայություն)։

 

Թույլատրվու՞մ են ընտանի կենդանիներ կենտրոնում։

Ընտանի կենդանիները թույլատրվում են որոշակի պայմաններում՝ բոլոր բնակիչների բարեկեցությունն ապահովելու համար։

Քաղաքականությունը ներառում է.
ա) Հաստատում՝ ընտանի կենդանու տեսակի և չափի հիման վրա։
բ) Կանոնավոր անասնաբուժական ստուգումներ և պատվաստումներ։
գ) Ապահովել, որ ընտանի կենդանին չխանգարի մյուս բնակիչներին։

 

Կենտրոնի ծառայություններից օգտվելու համար ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ:

Շահառուն կամ նրա լիազորված անձը պետք է ներկայացնի՝

ա) Բժշկական հետազոտության արդյունքներ։

բ) Անձը հաստատող փաստաթուղթ։

գ) Սոցիալական կամ առողջապահական ապահովագրության տվյալներ։

Ինչպե՞ս է որոշվում Կենտրոնի ծառայությունների վճարի չափը:

Վճարը կախված է մի շարք գործոններից՝

ա) Շահառուի ֆիզիկական և հոգեկան առողջության կարգավիճակից։  

բ) Կացարանի տեսակից (մեկտեղանոց, երկտեղանոց սենյակ և այլն)։

գ) Լրացուցիչ ծառայությունների առկայությունից (ֆիզիոթերապիա, մասնավոր բժշկական հսկողություն և այլն)։

Կենտրոնն ապահովվա՞ծ է առողջապահական և արտակարգ իրավիճակների ծառայություններով:

ՍԱՐՈՒՄՈՆ ունի՝

ա) Պրոֆեսիոնալ բուժանձնակազմ, որը հասանելի է 24/7 գրաֆիկով։

բ) Արագ արձագանքման համակարգ (SOS կոճակ, անհետաձգելի օգնություն)։

գ) Համագործակցություն երկրի լավագույն բուժհաստատությունների  հետ։

Արդյոք ՍԱՐՈՒՄՈՆ համապատասխանո՞ւմ է իմ հարազատի պահանջներին։

Կենտրոնի ենթակառուցվածքներին և առկա հնարավորություններին կարող եք ծանոթանալ տեղում՝ այցելելով կենտրոն և զրուցելով աշխատակիցների հետ։

 Կարող եք նաև լրացնել Ձեր հայտը․ մեր խորհրդատուներն ամենակարճ ժամկետում կարձագանքեն։  

Սփյուռքի մեր հայրենակիցների համար ունեք հատուկ առաջարկներ

Խնամքի կենտրոնը հարմարեցված է հատկապես Սփյուռքի ներկայացուցիչների համար, ովքեր ցանկանում են իրենց ծերությունն անցկացնել Հայաստանում՝ ծանոթ մշակութային միջավայրում։ 

Ծառայությունները ներառում են՝

ա) Օժանդակ ծառայություններ փաստաթղթերի և բնակության կազմակերպման համար։

բ) Միջազգային չափանիշներին համապատասխան խնամք և սպասարկում

գ) Հայկական ավանդույթներին հավատարմության միջավայր։

Ո՞ր հասցեում է գործում մեր խնամքի կենտրոնը:

ՀՀ Երևան , Նորք Մարաշ, Բուժաշխատողների 1/1

Ի՞նչ ծառայություններ է առաջարկելու մեր խնամքի կենտրոնը:

Բարձրորակ բժշկական և անհատական խնամք

ա) Բժիշկների և բուժաշխատողների շուրջօրյա վերահսկողություն։

բ) Անհատական խնամք՝ կախված տարեցների առողջական վիճակից։

գ) Հատուկ ծրագրեր՝ տարեցների ֆիզիկական և հոգեկան առողջությունը պահպանելու համար։

դ) Հաշմանդամություն կամ ծանր հիվանդություններ ունեցող տարեցների հատուկ խնամք։

Հարմարավետ և ժամանակակից պայմաններ

ա) Միջազգային չափանիշներին համապատասխան կահավորված մեկտեղանոց կամ երկտեղանոց սենյակներ։

բ) Անձնական և հանրային տարածքներ՝ գրադարան, այգի, հարմարավետ հանգստի սրահներ։

գ) Բացօթյա տարածք զբոսանքի և առօրյա ակտիվության համար։

 Սոցիալական կյանք և ակտիվ ծերություն

ա) Մշակութային և կրթական միջոցառումներ։

բ) Արվեստի, երաժշտության և արհեստների խմբակներ։

գ)Հոգևոր աջակցություն՝ հոգևորականների և հոգեբանների մասնակցությամբ։

դ) Շփման և նոր ընկերական կապերի ձևավորման հնարավորություններ։