ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Մերոնց Տուն խնամքի կենտրոնը ստեղծվել է 2022 թվականին։ Ամեն ինչ սկսվեց մի խաղաղ ամառային երեկո, երբ շատ պատահական սուրճի սեղանի շուրջ բարեկամական զրույցի ընթացքում, մենք պարզեցինք , որ տարեցների տնային խնամքի ոլորտում կարիք կա ալտերնատիվ ծառայության։ Անհրաժեշտ է մարդկանց առաջարկել խնամքի ծառայություն, որը ոչնչով չի զիջի տնային խնամքին, բայց կմատուցվի հատուկ մասնագիտական կենտրոնում։ Ու կսկսվեց փնտրտուքը ու բացվեց մեր ուղին, մեր կանաչ ճանապարհը մերոնց հետ՝ մեր սիրելի տատիկ պապիկների հետ։
Մեր շահառուների օրերը ՄԵՐՈՆՑ ՏԱՆԸ պարզապես օրեր չեն․ դրանք նոր ճանապարհներ են և հիշողություններ։
Մեր շահառուները շրջում են տարբեր քաղաքներով, բացահայտում նոր վայրեր, շփվում և ապրում են օրը ամբողջությամբ։ Մերոնց տանը ձեր սիրելիների առօրյան միշտ կլինի շարժման մեջ։
ՄԵՐՈՆՑ ՏՈՒՆԸ ձեր սիրելիների համար վստահելի և որակյալ խնամքի լավագույն ընտրությունն է։ Մեզ մոտ ամեն օրը անցնում է ջերմ միջավայրում՝ զրույցներ, համատեղ ճաշ, ուշադրություն և հոգատարություն։ Մեր նպատակն այն է, որ յուրաքանչյուր Շահառու զգա՝ նա սիրված է, կարևոր և ապահով։